«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Գահավիժող փսևդոհասարակություններում տգիտությունը դառնում է վճռական ուժ

Գահավիժող փսևդոհասարակություններում  տգիտությունը դառնում է վճռական ուժ
12.01.2025 | 14:41

Նորմալ կյանքով ապրող և, մանավանդ զարգացող հասարակություններում տգիտությունը թուլության նշան է, որը մարդիկ աշխատում են թաքցնել։

Այս իմաստով ուրիշ է անկում ապրող հասարակությունների բանը, ինչը բնութագրվում է տգետների թվի կտրուկ աճով, որը նաև բերում է հասարակության մեջ նրանց տեսակարար կշռի աճի՝ իր բոլոր անցանկալի հետևանքներով։

Իսկ ինչ վերաբերում է մեր նման գահավիժող փսևդոհասարակություններին, ապա դրանցում տգետների հարաբերական թիվը այնքան է աճում, որ տգիտությունն ինքը սկսում է դառնալ վճռական ուժ հասարակության համար կրիտիկական նշանակություն ունեցող որոշումների կայացման ժամանակ և, նույնիսկ, անգրագիտության հետ միասին՝ նաև հպարտության առարկա։

Իսկ անհույս տգետի կողմից լուրջ մարդկանց հասցեին արհամարհական ու քամահրական տխմարություններ նետելը սովորական բան է մեզնում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2760

Մեկնաբանություններ